Ժողովուրդն ընտրում էր մեկին, նախագահ էր դառնում մյուսը:
Ժողովրդին օգտագործեցին որպես մասսովկա, անունը դրեցին հեղափոխություն:
Զինկոմների ձեռքերով ժողովրդի զավակներին (հիմնականում աղքատ ընտանիքների) ուղարկեցին Ջաբրայիլ, Աղդամ: Սպանեցին հազարներին ու հետո սկսեցին հիմնավորել Շուշիի՝ Շուշա լինելը:
2021-ին ընտրություններ պայմանավորվեցին:
Հետո իրենց իսկ աճեցրած վաստակաշատ, փորձառու Տիգրան Մուկուչյանն արդյունքներն այնպես նկարեց, որ Փաշինյանն ունեցավ պառլամենտի աթոռների կեսից ավելին: ՈՒ մեղավորը դարձյալ ժողովուրդը դուրս եկավ:
Ժողովրդին մեղադրելը հեշտ է:
Ռիսկեր այդ գործում չկան:
Դժվար է կոնկրետ անձանց մեղադրելը:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)